About Us

2023 թվականի սեպտեմբերից Mercy Corps-ը մեկնարկել է «Ապահով առցանց տիրույթում. հզորացնել կանանց թվային տնտեսությունում» եռամյա ծրագիրը, որը կգործի Վրաստանում և Հայաստանում՝ խթանելով ներառական տնտեսական աճը՝ թվային փոխակերպման ժողովրդավարացման և բիզնեսում կանանց առցանց անվտանգության ապահովման միջոցով: 

«Ապահով առցանց տիրույթում» ծրագրի  գործընկերները նպատակ ունեն փոխկապակցված գործողությունների միջոցով՝ առաջինը կազմակերպել շահագրգիռ կողմերի համայնք և իրականացնել ֆորմալ հետազոտական ​​գործունեություն՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են թվային բացառումը և տեխնոլոգիաների միջոցով ֆասիլիտացվող գենդերային բռնությունը (ՏՄՖԳԲ) սահմանափակում կանանց հնարավորությունները առցանց բիզնեսում։ Երկրորդ՝ ուղղակիորեն աշխատելով բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում կանանց հետ՝ մշակել հստակ լուծումներ և մոդելային գործիքներ ու միջամտություններ, որոնք կբարելավեն կանանց անվտանգությունը և նրանց առցանց բիզնեսի արդյունքները Վրաստանում և Հայաստանում։ Եվ երրորդ՝ ուղղակիորեն աշխատելով կառավարության և մասնավոր հատվածի դերակատարների հետ՝ խթանել արդեն ապացուցված արդյունավետ լուծումների ընդունումն ու ընդլայնումը, որոնք կարող են ձևավորել և պահպանել ավելի անվտանգ և հասանելի թվային տնտեսություն:

Վրաստանում ծրագիրը իրականացվում է Ռազմավարության և զարգացման կենտրոնի (GCSD կողմից), որը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար կազմակերպություն է։  Հայաստանում ծրագիրը  իրականացվում է ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի կողմից, որը գենդերային հավասարության  խթանման ուղղությամբ գործող առաջատար տեղական ՔՀԿ է: